Չինաստանի ԱԳՆ-ն բողոք է հայտնել Բայդենի՝ հարձակման դեպքում Թայվանին օգնելու մասին արտահայտության դեմ
Պեկինը խիստ դժգոհություն և վճռական բողոք է հայտնում Միացյալ Նահանգներին Թայվանի վերաբերյալ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հայտարարությունների պատճառով, Պեկինն արդեն խիստ կերպով ներկայացրել է իր բողոքը Վաշինգտոնին: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 19-ին, ճեպազրույցում ասել է Չինաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինգը։
«Ամերիկյան կողմի հայտարարությունները կոպտորեն խախտում են «Մեկ Չինաստան» սկզբունքը և Չինաստան-ԱՄՆ երեք համատեղ կոմյունիկեների դրույթները, լրջորեն խախտում են Թայվանի անկախությանը չաջակցելու ԱՄՆ կարևոր պարտավորությունը և կեղծ ազդանշան են ուղարկում այդ կղզում անկախության կողմնակից անջատողականներին»,- ասել է դիվանագետը։
Նա նշել է, որ «Չինաստանն արտահայտում է խիստ դժգոհություն և վճռական բողոք, որն արդեն ներկայացվել է ԱՄՆ-ին»։
Բայդենը սպառնացել է պաշտպանել Թայվանին Չինաստանի հետ հակամարտության դեպքում