«Սնիկերս»-ի, «Մարս»-ի, «Բաունտի»-ի, «M&M’s»-ի, «Օրբիտ»-ի, «Պեդիգրի»-ի գները բարձրացրել է արտադրողը՝ գրեթե ողջ աշխարհում
«Մարս» ընկերության կողմից մատակարարվող «Սնիկերս», «Մարս», «Բաունտի», «M&M’s», «Օրբիտ», «Պեդիգրի» և մի շարք այլ ապրանքատեսակների արժեքները փոփոխել և բարձրացրել է արտադրող «Mars Wrigley Confectionery»-ն գրեթե ամբողջ աշխարհում։ Այս մասին հայտարարություն է տարածել «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն:
Հայտարարությունում նաեւ ասվում է. ««Դերժավա-Ս» ՓԲԸ-ն հանդիսանում է «Մարս» ընկերության ներկայացուցիչը Հայաստանում, սակայն ըստ պայմանագրային կարգավորումների որևէ ազդեցություն երբևէ չի ունեցել և չի կարող ունենալ գնային քաղաքականության վրա:
Գնափոփոխությունը տարածվում է նաև մեր ընկերության պահեստային մնացորդի վրա։
Գնային փոփոխութայն մասին «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն տեղեկացվել է շուրջ մեկ ամիս առաջ։
Հաստատված փոփոխությունը «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն պատշաճ կերպով հայտնել է վաճառակետերին՝ ապրանքատեսականին մատակարարելով նոր արժեքով 12/09/2022-ից։ Ի հաստատումն վերոնշյալի, ներկայացնում ենք «Մարս» ընկերության կողմից ուղարկված տեղեկատվական նամակը:
Հավելենք նաև, որ խանութներում եղած մնացորդների գնափոփոխության մասին որոշումը վաճառակետերն ընդունում են իրենց հայեցողությամբ, և մենք որևէ ազդեցություն չունենք վերջիններիս պահեստային մնացորդի վրա։
Ի պատասխան այլ հարցումների՝ հայտնում ենք, որ «Դերժավա-Ս» ՓԲԸ-ն «Նեստլե» ընկերության, ինչպես նաև «Ալպեն Գոլդ» ապրանքանիշի ներմուծողը չէ և որևէ կապ այդ ընկերության հետ չունի։