Սպերցյանի գոլը և գոլային փոխանցումը հաղթանակ բերեցին «Կրասնոդար»-ին
Ռուսաստանի ֆուտբոլի առաջնության. 10-րդ տուրի շրջանակներում «Կրասնոդար»-ը սեփական հարկի տակ ընդունել էր «Խիմկի»-ին:
Կրասնոդար քաղաքի համանուն ակումբին հաջողվեց առավելության հասնել 3:1 հաշվով: Նախ խաղի 7-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը: Վերջինս առաջին կեսի 33-րդ րոպեին դարձավ նաև արդյունավետ փոխանցման հեղինակ: «Կրասնոդար»-ը հանդիպման ավելացված րոպեին խփեց նաև երրորդ գնդակը: «Խիմկի»-ին հաջողվեց երկրորդ կեսում միայն կրճատել հաշվի տարբերությունը: «Կրասնոդար»-«Խիմկի»` 3:1:
Այս հաղթանակից հետո «Կրասնոդար»-ը ռուսական Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակում 4-րդն է: Առաջատարը Սանկտ Պետերբուրգի «Զենիթ»-ն է: