Բաց վերքերն ամոքելու համար աշխարհը պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը. Նենսի Փելոսի
Գրել էինք, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի գլխավորած պատվիրակությյունը «Երևան» հյուրանոցում հյուրընկալվել է ԱԺ խորհդարանական ընդդիմությանը։ Փելոսիի ավտոշարասյունը այստեղ էր շարժվել կառավարության շենքից։ Հանդիմանը մասնակցել են «Պատիվ ունեմ» ու «Հայաստան» խմբակցության ներկայացուցիչներ։ Հանդիպումը քիչ առաջ ավատրվել է։
«Մենք մի քանի ուղղությամբ բարձրացրինք այն խնդիրները, որոնք որ գոյություն ունեն։Առաջինը մենք, բնականաբար, խոսեցինք Ադրբեջանի ագրեսիայի մասին։Շատ հստակ փոխանցեցինք մեր դիրքորոշումը, որ Ադբրեջանը շարունակական պետարազմը շարունակում է։ Փոխանցեցինք նաև, որ մեզ համար անընդունելի է ամերիկյան պետության աջակցությունը Ադրբեջանին։ Խոսքը ոչ միայն ծավալների մասին է, այլ ռազմաքաղաքական աջակցության մասին է։ Դրանից Ադրբեջանը դառնում է ավելի լկտի ու շարունակում ագրեսիան Հայաստանի հանդեպ»,- լրագրողների հետ հանդիպումից հետո ասաց Իշխան Սաղաթելյանը։
«Խոսել ենք ռազմագերիների մասին, կոնկրետ փաստերով նշեցինք, թե ինչ է կատարվում։ Հա Բոլոր այն խնդիրները մասին, որոնք մենք մշտապես բարձրաձայնել ենք, բարձրաձայնել ենք նաև այս փակ հանդիպման ընթացքում։ Խոսեցինք նաև 907 բանաձևի մասին ու հաջորդ տարի օժանդակություններն ու օգնությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին»,- ասաց Սաղաթելյանը։
«907 բանաձևի վերաբերյալ արձագանքն այն է, որ ասացին, որ քննարկելու են, միայն հայտարարություններով չեն բավարարվելու։ Կոնգրեսում վերադարձից հետո ասացին, որ քննարկվելու են այս խնդիրները»,- հավելեց նա։