«Բաքուն թքած ուներ Մոսկվայի հայտարարած «հրադադարի» վրա․ հիմա ասեք՝ պատերազմը ԱՄՆ-ն է՞ դադարեցրել, թե՞ Ռուսաստանը» (տեսանյութ)
«Երեք օր առաջ Ռուսաստանը հայտարարեց հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի մասին․ Ադրբեջանի թքած» ուներ նրանց հայտարարած հրադադարի վրա, էլ չեմ ասում, որ էս ամեն ինչը նրանց (ՌԴ-ի - խմբ․) հրահրածն է»։
Այս մասին ԱՄՆ-ում մի խումբ հայերի մասնակցությամբ հավաքի ժամանակ ասել է երիտասարդ ակտիվիստներից մեկը։
Նա հիշեցրել է, որ 2-3 օր առաջ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը զանգել է ՀՀ վարչապետին և Ադրբեջանի նախագահին, ինչից հետո, ըստ երիտասարդի, պատերազմը կամ առնվազն ինտենսիվ կրակոցները սահմանին դադարում են․
«Հիմա ես չեմ, դուք եք, ասեք, ո՞վ է կանգնացրել կռիվը․ Ռուսաստանն ա՞ կանգնացրել, թե՞ Ամերիկան» , -նշել է նա։
Մանրամասները՝ տեսանյութում։