Քուվեյթի պետական նավթային ընկերությունը կավելացնի գազի արդյունահանումը
Քուվեյթի պետական նավթային ընկերությունը մտադիր է ավելացնել բնական գազի արդյունահանումը` տեղական պահանջարկը բավարարելու համար, կիրակի օրը հայտարարել է գլխավոր գործադիր տնօրենի պաշտոնակատար Խալեդ Նայեֆ Ալ Օթայբին, հաղորդում է Reuters լրատվական գործակալությունը։
«Քանի որ աշխարհը վերականգնվում է կորոնավիրուսային համաճարակի պատճառով առաջացած խափանումներից, նավթի եւ գազի պահանջարկը վերադարձել է մինչհամաճարակային մակարդակին։ Այս պայմաններում ընկերությունը մտադիր է ավելացնել բնական գազի արդյունահանումը Քուվեյթի նավթային կորպորացիայի ռազմավարությանը համապատասխան՝ ներքին էներգիայի պահանջարկը բավարարելու համար», - հավելել է նա Քուվեյթում էներգետիկ համաժողովի ընթացքում ունեցած իր ելույթի ժամանակ: