Ադելը բարդույթների պատճառով հրաժարվել է 12մլն դոլար արժողությամբ պայմանագրից
2009թ-ից L'Oreal Paris ընկերության դեմքը Շերիլ Քոուլն է: Այս տարի ընկերությունը որոշել էր պայամանգիր կնքել բրիտանացի երգչուհի Ադելի հետ: Երկարատև բանակցություններից հետո Ադելը համաձայնել էր ընդունել առաջարկը`պայմանագիր ստորագրելով 12 մլն դոլարով:
Սակայն, վերջին պահին, երգչուհին փոխել է որոշումը: Դեռ պարզ չէ, թե ինչու է օսկարակիր դերասանուհին հրաժարվել շահավետ պայմանագրից: Մամուլը համոզված է, որ պատճառը Ադելի բարդույթներն են: Երգչուհուն անհանգստացնում է, որ ինքը լավ մոդել չի լինի, դրան կխանգարի նրա քաշը: