Եթե պայքարենք, կարող ենք նաև ողջ մնալ, եթե որոշենք գաղթել՝ կգտնեն, կմորթեն ու կքառատեն. Ղևոնդյան
Քաղաքական ու գոյաբանական չհասունությունը մեզանում տեղավորվում է «կամ պաշտում ենք, կամ՝ ատում» թեզի ներքո, իսկ դրա պատմական հետևանքները մեզ երբեք դաս չեն հանդիսանում, ավելին՝ անմտության ներքին մրցապայքարը հասել է այն նշաձողի, որ անգամ հերթական անգամ ցեղասպանվելու օպերատիվ վստանգն անգամ մարդկանց հետ չի կանգնեցնում դատարկախոսելուց: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը:
«Այ դրա համար ես այլևս մեր մասով ոչնչից ոչ միայն չեմ զարմանում, այլև սպասում եմ նորանոր աբսուրդային ու ինքնաոչնչացման շեմերի:
Հ.Գ. հատուկ նրանց համար, ովքեր կարծում են,որ քանի որ Ալիևը Էրդողանին ասեց, թե էլ չեմ խորանալու ՀՀ, պատերազմը ավարատվեց, հիասթափեցնեմ ձեզ՝ պատերազմը նոր է սկսել, կամ ավելի շուտ նրա երկրորդ արարը, ու այն երկար է ձգվելու առնվազն երկու տարի, ու դուք էլ երբեք ձեր կոմֆորտի իրականության մեջ չեք ապրելու, ու եթե պայքարենք, կարող ենք նաև ողջ մնալ, եթե որոշենք գաղթել՝ կգտնեն, կմորթեն ու կքառատեն»,- գրել է Ղևոնդյանը: