Թրամփը գերմանացիներին զգուշացրել է`ՌԴ գազից կախվածոթյունը կկործանի երկիրը
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը Օհայոյում կայացած հանրահավաքի ժամանակ իր ելույթի ընթացքում գերմանացիներին զգուշացրել է, որ Ռուսաստանից գազի մատակարարումների կրճատման պատճառով նրանք կարող են կորցնել երկիրը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։
Նա նշել է, որ, երբ Անգելա Մերկելը կանցլեր էր, նրան սպիտակ դրոշ է ուղարկել՝ «հանձնվելու» համար, իսկ երբ կանցլերը հարցրել է, թե ինչու՞, Թրամփը պատասխանել է, որ եթե Գերմանիան իր էներգիայի 72 տոկոսը ստանա Ռուսաստանից, ապա պետք է շատ արագ հանձնվի:
Միացյալ Նահանգների նախկին նախագահը նշել է, որ այն ժամանակ իր խոսքերը լուրջ չէին ընդունում, եւ իրեն ծաղրում էին, իսկ հիմա «չեն ծիծաղում»։ Նա նշել է, որ Գերմանիան այսօր ստիպված է վերադառնալ այնպիսի «հնաոճ» բաներին, ինչպիսին է ածուխը, քանի որ երկիրն այլընտրանք չունի։
«Նրանց երկիրները չեն մնա»,- ասել է Թրամփը։
Ճգնաժամն արդեն իսկ ծանր վիճակի մեջ է դրել Եվրոպայի տնտեսությունը, նույնիսկ նախքան ձմռան սկսվելը, երբ, գազի մատակարարումների անբավարար լինելու հետեւանքով, արդյունաբերական սպառողները կարող են բախվել ռացիոնալացման: Արդյունաբերության տրամադրությունները, դաշինքի տնտեսական կենտրոն Գերմանիայում, նվազել են:
Գերմանիայի ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ ցանկանում է խթանել պետական վարկերը էներգետիկ ընկերություններ համար՝ օգտագործելով վարկային թույլտվությունները, որոնք ստեղծվել են COVID-19 համաճարակի պայմաններում օգնելու նպատակով: