Կոլորադյում 2 ինքնաթիռների բախման հետեւանքով 3 մարդ է զոհվել
Շաբաթ օրը ԱՄՆ-ի Կոլորադո նահանգում երկու թեթեւ ինքնաթիռների բախման հետեւանքով 3 մարդ է զոհվել, հայտնում է ABC News-ը՝ հղում տալով իշխանություններին։
Ինքքնաթիռները բախվել են Բոլդերի շրջանում: Դաշնային ավիացիոն վարչության տվյալների համաձայն՝ ինքնաթիռները բախվել եւ կործանվել են Լոնգմոնտ քաղաքի Vance Brand օդանավակայանի մոտ՝ տեղական ժամանակով 08:50-ին։
Միմյանց են բախվել Cessna 172 եւ Sonex Xenos ինքնաթիռները, որի հետեւանքով զոհվել է 3 մարդ: Վթարի պատճառը հետաքննվում է: