Փելոսին Երևան ժամանելուց հետո առաջին գրառումն է արել
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին Թվիթերում գրել է.
«Մեր հիմնադիրները ժողովրդավարությունը գերադասեցին ավտոկրատիային 1787թվականին՝ Սահմանադրության օրը։ Սերունդներով մենք պահպանել և պաշտպանել ենք այդ ընտրությունը։
Այսօր ԱՄՆ-ից Ուկրաինա, Թայվան և Հայաստան, աշխարհը կանգնած է ժողովրդավարության և ավտոկրատիայի ընտրության առջև, և մենք պետք է կրկին ընտրենք ժողովրդավարությունը»։