Էրդողանը հայտարարել է, որ Ադրբեջանն «ավարտել է ռազմական գործողությունը Հայաստանի հետ սահմանին»
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից տեղեկություն է ստացել «Հայաստանի հետ սահմանին» ռազմական գործողության ավարտի մասին, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Էրդողանը, սակայն, վերահաստատել է իրենց նախկին պահանջները։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները Վարդենիսի, Սոթքի, Արտանիշի, Իշխանասարի, Գորիսի և Կապանի ուղղություններով հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ` կիրառելով նաև ԱԹՍ-ներ: Պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ հայկական կողմն ունի հաստատված 135 զոհ և վիրավորներ։
Ավելի վաղ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտնել էր, որ միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն։