Բողոքի ցույց Փարիզում․ պահանջում են Մակրոնի հրաժարականը
Մի քանի հազար ցուցարարներ հավաքվել են Փարիզի Palais Royal-ում՝ պահանջելով Էմանուել Մակրոնի հրաժարականը, հայտնում է ՌԻԱ Նովոստիի թղթակիցը։
Սեպտեմբերի 3-ի առաջին ցույցից հետո «Հայրենասերներ» շարժումը կոչ արեց՝ դուրս գալ փողոց՝ պահանջելով Մակրոնի հրաժարականը և Ֆրանսիայի Եվրամիությունից և ՆԱՏՕ-ից դուրս գալը։
Սոցիոլոգիական վերջին հարցումները ցույց են տվել, որ Ֆրանսիայի բնակչության շրջանում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների աջակցությունը նվազում է։ Այսպիսով, բնակչության 40%-ը կողմ է պատժամիջոցներին, հարցվածների 32%-ը կարծում է, որ պատժամիջոցները պետք է սահմանափակվեն՝ ֆրանսիացիների կյանքի վրա դրանց ազդեցությունը նվազեցնելու համար, իսկ հարցվածների 27%-ը դեմ է տնտեսական պատժամիջոցներին։
Ավելի վաղ Ռուսաստանում Վլադիմիր Պուտինը, ելույթ ունենալով Արևելյան տնտեսական ֆորումի լիագումար նիստում, ասել էր, որ Եվրոպան իր «պատժամիջոցների փակուղին» է մտել՝ նշելով, որ Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցներն ավելի ծանր հարված են հասցնում Եվրոպային, և որ անհնար է մեկուսացնել Ռուսաստանին։