Ջերմուկում վնասվել է բուժկետը, թիրախավորվել շտապօգնության ավտոմեքենա. ՄԻՊ-ը լուսանկարներ է հրապարակել
ՄԻՊ փաստահավաք խմբերից մեկը Ջերմուկ համայնքում է, որը սեպտեմբերի 13-15-ին դարձել է ադրբեջանական զինված ուժերի ագրեսիայի թիրախ։
Այս մասին հայտնում է Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։
«Տեղում արձանագրվել է, որ ադրբեջանական հարձակման հետևանքով վնասվել է գազատար խողովակ, բուժկետը, թիրախավորվել է շտապօգնության ավտոմեքենա։
Պաշտպանի ներկայացուցիչները տարածքից վերցրել են հրթիռակոծման բեկորային մասեր»,-նշել է նա։