Արոնյանը 6-րդն է Champions Showdown մրցաշարում
Հայաստանի շախմատի տղամարդկանց թիմի նախկին անդամ Լևոն Արոնյանը 6-րդն է Champions Showdown մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած մրցաշարում Արոնյանը հավաքելով 4 միավոր զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը: Մրցաշարի հաղթողը կրկին ԱՄՆ դրոշի ներքո հանդես եկող Ֆաբիանու Կարուանան է:
Հաջորդիվ Արոնյանը կմասնակցի Julius Baer Generation Cup մրցաշարին: Այն բաղկացած է հիմնական փուլից, որն էլ իր հերթին ունի 15 ենթափուլ: Julius Baer Generation Cup-ին մասնակցում է 16 շախմատիստ ԱՄՆ-ից, Նորվեգիայից, Նիդեռլանդներից, Լեհաստանից, Վիետնամից, Հնդկաստանից, Գերմանիայից, Չեխիայից, Ուկրաինայից, Խորվաթիայից, Իսրայելից:
Մրցաշարին մասնակցում են տարբեր տարիքի շախմատիստներ, ինչպես օրինակ աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը, 53-ամյա Վասիլի Իվանչուկը, 54-ամյա Բորիս Գելֆանդը և 15-ամյա Քրիստոֆ Յուն: