Ադրբեջանը թարմացրել է զոհերի թիվը
«Auroranews»-ի փոխանցմամբ՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը այսօր հայտնեց ևս երկու զոհված զինծառայողի մասին։ Այդպիսով մինչ այժմ հայտնած տվյալների համաձայն՝ ադրբեջանական կողմը 79 զոհ է տվել։
Հայ -ադրբեջանական սահմանին ինտենսիվ ռազմական գործողությունները սկսվել են սեպտեմբերի 13-ի կեսգիշերին: Հայաստանի ռազմական գերատեսչությունը կեսգիշերն անց հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժը Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ։ Մինչ այժմ հայկական կողմը հաղորդել է իր առնվազն 135 զոհվածների մասին: