Պաշտպանը եղել է Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում․ ծանոթացել իրավիճակին
ՄԻՊ փաստահավաք թիմերն աշխատում են Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերի ադրբեջանական ԶՈՒ-ի կողմից թիրախավորված բնակավայրերում, հայտնում են ՄԻՊ գրասենյակից։
Պաշտպանը եղել է Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ համայնքներում։ Ծանոթացել իրավիճակին, զրուցել բնակիչների հետ։