Ալիևն ու Գյուլն անդրադրաձել են ղարաբաղյան հակամարտությանը
Նոյեմբերի 12-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երկրի ղեկավարի պաշտոնին վերընտրվելուց հետո առաջին պաշտոնական այցով մեկնել է Թուրքիա: Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն իր ադրբեջանցի գործընկերոջն ընդունել է Չանքայա պալատում: Այս մասին գրում է ermenihaber-ը:
Նախագահներն անդրադարձել են երկու երկրներին առչնվող մի շարք հարցերի: Ինչպես հայտնում է թուրքական «Ջիհան» լրատվական գործակալությունը, հանդիպման ընթացքում նախագահներն անդրադարձել են ղարաբաղյան հակամարտությանը:
Հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ Իլհամ Ալիևը թուրք գործընկոջն իր երախտագիտությունն է հայտնել ղարաբաղյան հարցում Թուրքիայի դրսևորած «արդարացի» դիրքորոշման համար: Աբդուլահ Գյուլն իր հերթին նշել է, Թուրքիան կարևորում է ղարաբաղյան խնդրի դիվանագիտական ճանապարհներով լուծումը: Այնուհետև Գյուլն Ալիևին շնորհավորել է Ադրբեջանի նախագահի պաշտոնին վերընտրվելու կապակցությամբ: