Բայդենը սպառնացել է Ռուսաստանին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախազգուշացրել է, որ եթե Ուկրաինայում քիմիական կամ մարտավարական միջուկային զենք օգտագործվի, Ռուսաստանը կկանգնի միջազգային հետևանքների առջև։ Համապատասխան հայտարարությամբ CBS հեռուստաընկերությանը տված նրա հարցազրույցից հատվածներ են հրապարակվել ուրբաթ օրը, «Shantnews»-ի փոխանցմամբ՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Ամերիկացի առաջնորդին հարցրել են, թե ինչ կասի ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, «եթե նա քննարկի Ուկրաինայում քիմիական կամ տակտիկական միջուկային զենք կիրառելու հարցը»։ «Մի արեք՛: Դուք կփոխեք պատերազմի դեմքը, ինչպես Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո»,- պատասխանել է Բայդենը:
Այնուհետ լրագրողը հարցրել է նրան, թե ինչ հետևանքներ կունենա Ռուսաստանի Դաշնության կողմից Ուկրաինայում քիմիական կամ մարտավարական միջուկային զենքի հնարավոր կիրառումը, ինչպիսի՞ն կլինի ԱՄՆ-ի արձագանքը։
«Ի՞նչ եք կարծում, ես ձեզ կասե՞մ, եթե հստակ իմանայի, թե ինչպես է դա լինելու: Իհարկե, չեմ ասի: Դա կունենա հետևանքներ: Նրանք կդառնան ավելի վտարանդի աշխարհում, քան երբևէ»,- ասել է Սպիտակ տան ղեկավարը։
Անցյալ ամիս Ռուսաստանի ԱԳՆ-ի զենքերի վերահսկման վարչության ղեկավար Ալեքսանդր Տրոֆիմովը «բացարձակապես անհիմն, իրականությունից հեռու և անընդունելի» որակեց ենթադրություններն այն մասին, որ Ռուսաստանը, իբր, սպառնում է միջուկային զենք կիրառել, մասնավորապես Ուկրաինայում: Նա չբացառեց, որ «դա արվում է միտումնավոր՝ հակառուսական հիստերիա հրահրելու համար»։ Ինչպես հիշեցրել է դիվանագետը, Ռուսաստանը թույլ է տալիս «միջուկային պատասխան տալ միայն ագրեսիային՝ զանգվածային ոչնչացման զենքի կիրառմամբ կամ ագրեսիային ի պատասխան՝ սովորական զենքի կիրառմամբ, երբ վտանգված է պետության գոյությանը»։ Տրոֆիմովը հավելել է, որ «այս հիպոթետիկ սցենարներից ոչ մեկը չի առնչվում Ուկրաինայի իրավիճակին»։