Փելոսին կարծում է, որ Ռուսաստանը պետք է «ցավ» զգա
Միացյալ Նահանգների Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին կոչ է արել խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները, քանի դեռ չի ավարտվել Ռուսաստանի կողմից սանձազերծված պատերազմը։ «Shantnews»-ի փոխանցմամբ՝ այդ մասին նա հայտարարել է սեպտեմբերի 16-ին՝ ուրբաթ օրը, Բեռլինում G7-ի խորհրդարանների նախագահների մամուլի ասուլիսում։
«Դա պահանջում է անվտանգության զգալի աջակցություն, մարդասիրական օգնություն, տնտեսական օգնություն և պատժամիջոցներ, պատժամիջոցներ, պատժամիջոցներ, որպեսզի Ռուսաստանը զգա դրա ցավը», – ասաց նա, փոխանցում է Կորեսպոնդենտը:
Փելոսին ընդգծել է ռազմական գործողություններից հետո Ուկրաինան վերականգնելու անհրաժեշտությունը և առաջարկել այդ նպատակով օգտագործել ռուսական սառեցված ակտիվները։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ԵՄ-ն երկարացրել է պատժամիջոցները 1206 ռուսաստանցիների և Ռուսաստանի Դաշնության 108 հաստատությունների նկատմամբ։