Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն․ Ալիևը՝ Պուտինին
Սամարղանդում կայացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագար Իլհամ Ալիևի հանդիպումը։
Պուտինը մտահոգություն է հայտնել հայ-ադրբեջանական սահմանին իրադրության սրման առնչությամբ։
«Այսօր բոլորիս շատ մտահոգում է իրավիճակի սրացումը հայ-ադրբեջանական սահմանին, այդ մասին Ձեզ հետ խոսել ենք։ Համակարգված ջանքերը «կարողացան կասեցնել էսկալացիան», սակայն իրավիճակը դեռ շարունակում է լարված մնալ»,-ասել է Պուտինը, նաև տեղեկացրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած զրույցի մասին։
Ի պատասխան Ալիևը նշել է․ «Վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Հայաստանը լայնածավալ էսկալացիայի ցանկություն չունեն»։