Արարատի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում Ադրբեջանը որևէ մարտական գործողություն չի իրականացնում. հերքում
Արարատ համայնքի սահմանամերձ և սահմանապահ Երասխ, Պարույր Սևակ բնակավայրերում թշնամու կողմից որևէ մարտական գործողություն չի իրականացվում. այս մասին ասվում է համայնքի տարածած հայտարարության մեջ:
«Կրթական հաստատությունները շարունակում են իրենց բնականոն աշխատանքը, հասարակական կյանքը նույնպես խաթարված չէ որևէ միջադեպով։
Հորդորում ենք չտարածել ոչ պաշտոնական տվյալներ և չտրվել որոշ լրատվամիջոցների կողմից տարածված սադրանքներին»,- ասված է Արարատ համայնքի Ֆեյսբուքի գրառման մեջ: