Ռուսական բանակում կադրային սով է. զորք են հավաքում բանտերից
Բրիտանական հետախուզությունը հաղորդում է ռուսական բանակում կադրային խնդրի մասին։ Կրեմլի հետ կապակցված ռուսական մասնավոր ռազմական «Վագներ» ընկերությունն առնվազն հուլիսից Ուկրաինայում ծառայելու համար ռուս բանտարկյալների հավաքագրման արշավ է իրականացնում: Բանտարկյալներին առաջարկվում է մեղմացնել դատավճիռը և դրամական խրախուսում տալ։
Միևնույն ժամանակ, ռուսական ռազմական ակադեմիաները կրճատում են վերապատրաստման դասընթացները և արագացնում կուրսանտների թողարկումը: Դա գրեթե անկասկած նշանակում է, որ ռազմական ուսումնարանների շրջանավարտներին կարող են օգտագործել Ուկրաինայում։ Ռուսական զինված ուժերն ավելի սուր են զգում կադրային խնդիրը։