Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանին դադարեցնել կրակը և սկսել բանակցությունները
Ղրղզստանը կոչ է արել Տաջիկստանին դադարեցնել կրակը և նստել բանակցությունների սեղանի շուրջ, ուրբաթ ՌԻԱ Նովոստիին հայտնել են հանրապետության ազգային անվտանգության պետական կոմիտեի մամուլի ծառայությունում։
Գերատեսչությունը պնդում է, որ «Տաջիկստանը Ղրղզստանի դեմ օգտագործում է հիբրիդային պատերազմի բոլոր մեթոդները՝ միաժամանակ սոցցանցերում և տեղեկատվական ռեսուրսներում կեղծ տեղեկություններ տարածելով»։
«Դուշանբեն մեղադրում է Բիշքեկին կոնֆլիկտային իրավիճակ ստեղծելու համար, սակայն տաջիկական կողմը նախապես պատրաստվել է և ակտիվորեն օգտագործում է տանկեր, ականանետեր, զրահատեխնիկա և «Գրադ» բազմակի հրթիռային համակարգեր: Ինչպես տեսնում եք, Տաջիկստանը հարձակվում է քաղաքների, գյուղերի և բնակավայրերի վրա։ Սահմանապահ զորքերը օգտագործում են զինված ուժերի բոլոր տեսակի զորքերը՝ Ղրղզստանի տարածքը գրավելու համար»,- ասել է խոսնակը։ Նրա խոսքով՝ ղրղզական կողմը տաջիկական կողմին կոչ է արել դադարեցնել կրակը, «նստել բանակցությունների սեղանի շուրջ և համատեղ կարգավորել իրավիճակը»։
Ղրղզստանի և Տաջիկստանի սահմանին լայնամասշտաբ բախումներ են սկսվել ուրբաթ առավոտյան։ Կողմերը միմյանց մեղադրել են հրետակոծության մեջ։ Տաջիկական կողմի տվյալներով՝ Ղրղզստանի տարածքից գնդակոծության ժամանակ զոհվել է տաջիկ մեկ սահմանապահ, երեքը՝ վիրավորվել։ Ղրղզստանի առողջապահության նախարարությունը հայտնել է 31 զոհի մասին։