ՇՀԿ-ի պետությունների ղեկավարներն սկսել են գագաթնաժողովի նիստն ընդլայնված կազմով
Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) մեջ մտնող պետությունների ղեկավարները սեպտեմբերի 16-ին Սամարղանդում անցկացնում են գագաթնաժողովի նիստ ընդլայնված կազմով՝ միավորմանը կից դիտորդ երկրների եւ հրավիրված պետությունների ղեկավարների մասնակցությամբ, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
Մինչ այդ կայացել Է նիստ նեղ կազմով, այն անցել Է փակ ռեժիմով: Բարձր մակարդակի հանդիպման մասնակիցները նաեւ անցկացրել են համատեղ լուսանկարման արարողություն: Սպասվում Է, որ ղեկավարները կքննարկեն համաշխարհային տնտեսության վերականգնման, ատադրական եւ առեւտրական շղթաների կայունացման հարցերը, կլիմայի փոփոխության, պարենային եւ Էներգետիկական անվտանգության խնդիրները եւ այլ մարտահրավերներ:
Պետությունների ղեկավարները նաեւ կքննարկեն ՇՀԿ-ի բարենորոգման հարցերը, մասնավորապես ՌԴ-ի նախագահը մանրամասնորեն կշարադրի միավորման հանդեպ ծառացած խնդիրների՝ իր տեսակերպը, կառաջարկի դրա գործունեության կատարելագործման մի շարք միջոցներ: Նիստերի արդյունքներով ղեկավարները կստորագրեն ՇՀԿ-ի Սամարղանդի հռչակագիրը եւ մի շարք այլ փաստաթղթեր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:-