Վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը շարունակում է ստացիոնար բուժումը․ մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
Հայկական դիրքերի և բնակավայրերի ուղղությամբ ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորում ստացած 7 քաղաքացիական անձանցից 4-ը ժամը 12:00 դրությամբ՝ շարունակում է ստացիոնար բուժումը տարբեր բժշկական կենտրոններում, հայտնում են ՀՀ առողջապահության նախարարությունից։
Նրանցից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է, երկուսինը` ծանր, մեկինը` միջին ծանրության:
Վիրավորներից 3-ը ամբուլատոր բուժօգնություն են ստացել: Նրանցից մեկն այժմ կրկին հետազոտվում է։