Քիմ Քարդաշյանը նոր կերպարով է հանդես եկել իր սեփական հավաքածուի նկարահանումներին
Քիմ Քարդաշյանը վարսերի նոր գույնով և իր դիզայնով կարված զգեստով հանդես է եկել իր սեփական հավաքածուի նկարահանումներին:
Հայտնի է, որ Քիմը ծննդաբերել է հունիսին և այդ ժամանակից պայքարում է ավելորդ քաշի դեմ: Սակայն ցուցադրության ժամանակ նա բոլորին ապշեցրել է իր արտաքին տեսքով: Քիմը կրել է իր դիզայնով կարված սև զգեստ, որն ընգծում էր մարմնի բարեմասնությունները:
Նկարահանումներին ներկա են գտնվել նաև Քիմի քույրերը: Քորթնին կրել է սպիտակ վերնաշապիկ և սև կաշվե կիսաշրջազգեստ, իսկ Խլոեն՝ սև գույնի կոկտելային նեղ զգեստ:
Լրագրողներին տված հարցազրույցի ժամանակ Քիմն ասել է. «Մենք միշտ երազել ենք զբաղվել հագուստի դիզայնով»: