Մի կողմ դնենք մեր ներքին հարցերը, համախմբվենք գերագույն արժեքների շուրջ. Արամ Ա
Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ուղերձով դիմել է հայ ժողովրդին` համախմբման կոչ անելով: Ուղերձում ասված է.
«Սիրելի զաւակներ հայ ժողովուրդի, մէկդի դնենք մեր ներքին հարցերը. հեռու մնանք բևեռացումներ յառաջացնող արտայայտութիւններէ. համախմբուինք մեր ընդհանրական ու գերագոյն արժէքներուն շուրջ և մեր շրջապատին ներկայանանք հաւաքական նո՛յն վճռակամութեամբ՝ Հայաստանի ու Արցախի փրկութիւնը նկատելով ամէն բանէ վեր։ Ա՛յս է մեր դարաւոր պատմութեան պատգամը»։