ԱԺ-ն Սեդա Սաֆարյանին և Հովակիմ Հովակիմյանին ընտրեց ՍԴ դատավորի պաշտոններում
ՀՀ ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ ընտրեց Սահմանադրական դատարանի երկու դատավոր: Քվեարկությունից հետո քվեարկության արդյունքները ներկայացրեց ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:
ԱԺ 107 պատգամավորների քվեարկությանը մասնակցել էր 65-ը: Թե Սեդա Սաֆարյանի, թե Հովակիմ Հովակիմյանի թեկնածություններին կողմ էին քվեարկել 65-ը:
Սեդա Սաֆարյանի թեկնածությունը ներկայացրել էր ՀՀ կառավարությունը, իսկ Հովակիմ Հովակիմյանինը՝ Հանրապետության նախագահը: