Մասշտաբային խափանում TikTok-ի աշխատանքում
TikTok սոցցանցում մասշտաբային խափանում է տեղի ունեցել։ Այս մասին վկայում են Downdetector կայքի տվյալները, որը անսարքություններ է նկատել ինտերնետ-ռեսուրսում։
Օգտատերերն ավելի քան 20 հազար բողոք են թողել TikTok-ի աշխատանքի վերաբերյալ։ Նյութի հրապարակման պահին դրանց թիվը շարոնակում էր ավելանալ։
Խափանումների մասին տեղեկություններով՝ սոցցանցում խնդիրներ էին առաջացել գերազանցապես ԱՄՆ-ի բնակիչների համար։ Համաձայն Downdetector-ի վիճակագրության՝ օգտատերերի մեծ մասը սերվիսի հավելվածում տեղեկացրել էր անսարքությունների մասին։
TikTok-ի շատ օգտատերեր նշել են նաեւ Թվիթեր սոցցանցում տեղի ունեցած խափանման մասին։ Նրանց մի մասը նշել է, որ հավելվածը գործի դնելու ժամանակ այն ինքնաբերաբար փակվում է։