ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային ընդառաջ․ ԱՄՆ-ն վիզա չի տվել ՌԴ պատվիրակության մի շարք անդամների
ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտնել է, որ ամերիկյան վիզա է ստացել ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային մասնակցելու համար։
Պաշտոնյան նշել է, որ ռուսական պատվիրակության մի շարք այլ անդամների ԱՄՆ մուտքի արտոնագիր դեռ չի տրվել։
Զախարովայի խոսքով՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և մի քանի այլ անձինք վիզա են ստացել, «մնացածի հարցը դեռ լուծված չէ», գրում է ՌԻԱ Նովոստին։