Իմ երկրում ինձ ոչ ոք չի կարող դավաճան ասել․ ՔՊ–ական պատգամավոր Քրիստինե Պողոսյան
Իմ երկրում ինձ ոչ ոք չի կարող դավաճան անվանել, ճիշտ եմ արել, լավ եմ արել։ Այս մասին ԱԺ միջանցքում լրագրողներին ասաց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանը՝ անդրադառնալով ԱԺ դահլիճում Գեղամ Մանուկյանի ելույթից հետո տեղի ունեցած միջադեպին։
Հիշեցնենք, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ դիմելով իշխող խմբակցության պատգամավորներին՝ ասել է, որ դավաճանի պիտակը իրենց բոլորի վրա է մնալու։ Մանուկյանի այս հայտարարությունից հետո իրավիճակը ԱԺ դահլիճում լարվել է, իշխանական և ընդդիմադիր պատգամավորները միմյանց նկատմամբ փոխադարձ վիրավորանքներ ու մեղադրանքներ են հնչեցրել։