Եվրահանձնաժողովի ղեկավարը հայտնել է Կիեւ՝ իր ժամանման մասին
Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենը հայտնել Է Կիեւ՝ իր ժամանման մասին՝ տնտեսական մերձեցման եւ ԵՄ-ի անդամակցման շուրջ բանակցությունների համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 15-ին նա գրել Է Twitter -ում:
«Ես Կիեւում եմ երրորդ այցով,- գրել Է նա:- (Ուկրաինայի նախագահ Վլադիմիր) Զելենսկիի եւ վարչապետ (Դենիս) Շմիգալի հետ կքննարկեմ, թե ինչպես շարունակել աահովել մեր տնտեսությունների եւ ժողովուրդների մերձեցումը, մինչ Ուկրաինան շարժվում Է դեպի ԵՄ-ի անդամակցություն»,- գրել Է նա: Սեպտեմբերի 14-ին, ելույթ ունենալով Եվրախորհրդարանում, Եվրահանձնաժողովի ղեկավարն Ուկրաինային խոստացել Է լիակատար տնտեսական եւ ֆինանսական օժանդակություն եւ աջակցություն ԵՄ-ի անդամակցության գործընթացում:
Նա նաեւ հայտնել Է, որ ԵՄ-ն մտադիր Է ընդլայնել Ուկրաինայից Էլեկտրականության գնումները, ինչն առաձնահատուկ նշանակություն ունի ԵՄ-ի Էներգետիկական ճգնաժամի պայմաններում: Նրա խոսքով՝ 2022 թվականի սկզբից Կիեւը Բրյուսելից ստացել Է 19 միլիարդ եվրո՝ ռազմական, տնտեսական, ֆինանսական եւ հումանիտար օգնության տեսքով:
Այդ գումարի մեջ չի մտնում այն օգնությունը, որը ԵՄ-ի երկրներն Ուկրաինա են ուղարկել երկկողմ հիման վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: