«Հարմար առիթ» են գտել. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է
Հայաստանը վերստին ծանր օրեր է ապրում. թշնամին հերթական անգամ դիմել է ագրեսիայի, որի հետևանքով, ցավոք, նորից ունենք կորուստներ: Թվում է, թե ստեղծված իրավիճակում անհրաժեշտ է հատկապես արտաքին քաղաքականության դաշտում դրսևորել զգոնություն և չտրվել էմոցիաների: Սակայն այս հանգամանքը, կարծես թե, չի վերաբերում որոշ շրջանակների, որոնք փորձում են հերթական անգամ «պղտոր ջրում ձուկ բռնել»։
Բանն այն է, որ ընթացող փաստացի պատերազմական վիճակը նրանց համար դարձել է «հարմար առիթ»՝ հակառուսական հերթական ալիքը բորբոքելու և բոլոր սլաքները ռուսական կողմի ուղղությամբ տանելու համար։
Ընդ որում, եթե խաղաղ պայմաններում սեփական «հացը վաստակելու» ճանապարհին նույն այդ շրջանակների պահվածքը հասկանալի է, ապա պատերազմական վիճակում պարզապես չափազանց վտանգավոր է, առավել ևս, երբ առկա է տեղեկատվության սղություն աշխարհաքաղաքական կենտրոնների իրական դերակատարման հետ կապված:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: