Այս օրերին «Վիվարո»-ի տնօրենի դարդուցավն իր ընկերությունը գովազդելն է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ Մինչ 18-ամյա պատանիներն ու ժամկետային զինծառայողներն ամեն պահի կյանքի ու մահվան կռիվ են տալիս Հայաստանի սահմանին, «Վիվարո» ընկերության հիմնադիր տնօրեն Վիգեն Բադալյանը սեփական ընկերությունը գովազդելով է զբաղված:
Հազարավոր մարդկանց առցանց խաղատների միջոցով սնանկության հասցրած, շահումով օնլայն խաղերի պատճառով տուն-տեղ վաճառելու պատճառ դարձած ընկերության տնօրենի դարդուցավն այս պահին, փաստորեն, իր ընկերությունը գովազդելն է: Facebook-ի նրա պատին տեղադրված գովազդից, ի դեպ, տեղեկանում ենք, որ հովանավորում է մի փառատոնի, ինչին մասնակցության տոմսի վրա «18+» գրությունը կա (այդ մասին ArmLur.am-ը դեռ մեկ շաբաթ առաջ էր գրել): Մարդու գլխում իսկապես չի տեղավորվում՝ ինչպես, ինչ սրտով է կարողանում հսկայական կառույցի ղեկավարն օրհասական այս օրերին փառատոնի կամ այն գովազդելու մասին մտածել:
Երեւանից մի քանի կիլոմետր այն կողմ 18-ամյա տղաներ են զոհվում, պայմանագրային զինծառայողներ են գերի ընկնում, հակառակորդի մոտ հարյուրավոր դիակներ կան, մարդկանց ճակատագրեր են խեղվում, հայրենազրկվում ենք, իսկ զուգահեռ իրականությունում Մալթայի քաղաքացի, Հայաստանում հարստացած գործարարը «18+» փառատոնն ու իր ընկերությունն է գովազդում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: