Փաշինյանի հրաժարականի պահանջով հավաքներ՝ ԱԺ շենքի մոտ և Ստեփանակերտում. «Հրապարակ».
Երեկ ժողովուրդն ինքնաբուխ սկսեց հավաքվել Ազգային ժողովի մոտ: Միաժամանակ լուր ստացանք, որ Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ստեփանակերտում նույնպես դուրս են գալիս փողոց: Մարդիկ Փաշինյանի ելույթը խորհրդարանում ընկալել էին որպես նոր կապիտուլյացիոն փաստաթղթի ստորագրման մասին հայտարարություն: Եվ չնայած բարձրացած աղմուկը դադարեցնելու համար իշխանական քարոզիչները սկսեցին հերքող ստատուսներ գրել եւ հավատացնել, որ ոչ մի բան չի ստորագրվելու, սակայն մարդիկ չէին հավատում այդ լուրերին եւ երեկոյան ժամը 9-ից սկսած՝ սկսեցին հավաքվել խորհրդարանի մոտ: «Ժողովուրդ, հորդորում եմ՝ հենց հիմա եկեք։
Նիկոլի վերաբերյալ մենք պիտի ցույց տանք մեր վերաբերմունքը։ Նա չի ծառայում մեր ժողովրդին, հասկացեք վերջապես։ Մենք այսօր պիտի հստակ ներկայացնենք իր հեռացման պահանջը»,- հայտարարում էր զոհված զինծառայողներից մեկի հայրը։