Champions Showdown․ Լեւոն Արոնյանը հաղթեց Գարի Կասպարովին
ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում անցկացվող Շախմատ-960-ի (Ֆիշերի շախմատ) Champions Showdown մրցաշարի առաջին տուրում Հայաստանի հավաքականի նախկին առաջատար Լեւոն Արոնյանը մրցեց աշխարհի 13-րդ չեմպիոն, ռուսաստանցի Գարի Կասպարովի հետ եւ հաղթանակ տարավ 36-րդ քայլին։
Ռուսաստանցի Յան Նեպոմնյաշչին հաղթեց ռուսաստանցի Պյոտր Սվիդլերին, ամերիկացի Հիկարու Նակամուրան պարտվեց ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովին, ամերիկացիներ Լենիեր Դոմինգեսի ու Ուեսլի Սոյի եւ ամերիկացի Ֆաբիանո Կարուանայի ու Ֆրանսիայի ներկայացուցիչ Ալիռեզա Ֆիրուջայի պարտիաներն ավարտվեցին ոչ ոքի։
Մրցաշարում կանցկացվի 9 մրցափուլ։ Մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է, հաղթողը կստանա 37,500 դոլար։