Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումը. Հրաչյա Սարգսյան
Սիրելի հայրենակիցներ, այս դժվարին ժամանկներում մենք բոլորս պետք է համախմբվենք մեր երկրի ղեկավարի շուրջ` անկախ քաղաքական հայացքներից և նպատակներից, անկախ կուսակցական պատկանելիությունից։ Մեր միակ փրկությունը մեր բանակն ու բանակի թիկունքը ամուր պահող միաբան ու միակուռ հասարակությունն է։
Իսկ այսպիսի վտանգավոր, կործանիչ ապատեղեկատվությունը ուղղված է մեր զինվորների հոգեբանական թուլացմանն ու բանակի բարոյալքմանը։ Պետք չէ տրվել ազգակործան սադրանքներին և նպաստել թշնամու` մեր պետականությանը սպառնացող ծրագրերին։ Անբարոյականություն է պատերազմական այս բարդ իրավիճակում քաղաքական դիվիդենտների կուտակումն ու սեփական քաղաքական մանր շահերի սպասարկումը։