ՄԱԿ-ի ԱԽ-ում Բաքվին և Երևանին կոչ են արել շուտափույթ դադարեցնել կրակը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անդամները չորեքշաբթի օրը կայացած նիստում կողմ են արտահայտվել Բաքվի և Երևանի միջև կրակի շուտափույթ դադարեցմանը, պատրաստվում են Անվտանգության խորհրդի հայտարարությունը, լրագրողներին հայտնել է ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան:
«Բոլորը միահամուռ կողմ են արտահայտվել կրակի շուտափույթ դադարեցմանը և իրավիճակի կարգավորմանը քաղաքական-դիվանագիտական միջոցներով», – ասել է Նեբենզյան։