Ալիևն ունի պլան Բ, մեծ Ադրբեջանի գաղափարը՝ Սևանի ափով, Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի որոշ մասերով․ Ալեն Ղևոնդյան (տեսանյութ)
ՔաղաքականԱլիևն ունի պլան Բ, մեծ Ադրբեջանի գաղափարը՝ Սևանի արևելյան ափով, Սյունիքի, Վայոց Ձորի ու Տավուշի որոշ մասերով։ Հենց նման քարտեզներով են դաավանդում Ադրբեջանի ռազմաուսումնական հաստատություններում։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ նման տեսակետ է հայտնել քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը։
«Այս պահին Ալիևն իրագործում է պլան Ա-ն՝ ամեն գնով խաղաղության պայմանագիր ստանալ։ Ադրբեջանական հարձակումը համապատասխանեցված էր Հայաստանի վարչապետի քաղաքական այն գծի հետ, որի պատվիրակվածությամբ նա վերադարձել էր Բրյուսելից։ Այսպիսի պատերազմները պետք են լեգիտիմացնելու համար հանձնումը։ Այսպես կոչված խաղաղության պայմանագիրը Հայաստանի գոյության և ապագայի տեսանկյունից ավելի վատ է, քան նոյեմբերի 9-ը։ Հայաստանը հայտնվում է թուրք-ադրբեջանական պատանդառության մեջ և որպես պետություն փաստացի դադարում է գոյություն ունենալ»,-նշել է քաղաքագետը։
Ղևոնդյանի կարծիքով, պատահական չէ, որ ադրբեջանցիների հարձակման ուղղություններից մեկը Ջերմուկն է, նրանք հենց այդ հատվածով են պատկերացնում այսպես կոչված միջանցքներից մեկը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․