ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելը դատարկ որոշում է, որը նպատակ ունի խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում. Զոհրաբ Մնացականյան
ՀԱՊԿ-ի երեկվա գագաթնաժողովի արդյունքները զարմանալի չէին։ Այս մասին Թվիթերում գրել է Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Զոհրաբ Մնացականյանը։
«Կառույցի գլխավոր քարտուղարին տարածաշրջան գործուղելու որոշումը դատարկ որոշում էր, որը նպատակ ուներ խուսափել կոլեկտիվ պատասխանատվությունից Հայաստանի դեմ հարձակման պայմաններում։
Գագաթնաժողովում հնչած ձևակերպումները՝ «տեղեկություններ գալիս են երկու կողմից», «դժվար է խոսել սահմանի նկատմամբ ոտձնգության մասին, որովհետև այն սահմանազատված չէ» խոսում են այդ կառույցի անիմաստ մասին»,- գրել է Զոհրաբյանը։