11։00–ի դրությամբ, Վերին Շորժայի ուղղությամբ հրաձգություն չկա. Վարդենիսի համայնքապետ
Առավոտյան ժամը՝ 08։30–ի սահմանում, մոտ մեկ ժամ պարբերականությամբ Վերին Շորժայի ուղղությամբ հրաձգություն է կատարվել, հետո թուլացել, ժամը 11։00–ի դրությամբ, այդ ուղղությամբ արդեն հրաձգություն չկար։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Վարդենիսի համայնքապետ Ահարոն Խաչատրյանը։
Պաշտպանության նախարարության հաղորդմամբ՝ այսօր՝ սեպտեմբերի 14–ին, ժամը՝ 08։00-ից սկսած, հակառակորդը կիրառելով հրետանային միջոցներ, ականետեր եւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ, կրկին սկսել է նախահարձակ գործողություններ, մասնավորապես՝ Ջերմուկի եւ Վերին Շորժայի ուղղություններով։