Բորելը հակառուսական պատժամիջոցները համեմատել է դիետայի հետ
Եվրամիության սահմանած հակառուսական պատժամիջոցներն աշխատում են դիետայի պես, դրանք չպետք է չեղարկվեն։ Այս մասին հայտարարել է եվրոպական դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը՝ Ստրասբուրգում լիագումար նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին, գրում է iz.ru-ն:
Նա բացատրել է, որ պատժամիջոցներն ազդեցություն ունեն Ռուսաստանի վրա, սակայն արդյունքն անմիջապես տեսանելի չէ։ Իրական էֆեկտի հասնելու համար անհրաժեշտ է շարունակել գործողությունները։
«Եթե ամեն ինչ կտրուկ թողնենք, ապա կիլոգրամները կարող են արագ վերադառնալ», - ասաց Բորելը:
Բացի այդ, Բրյուսելի ռազմավարությունը Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ ճիշտ է, հավելել է նա, դա են վկայում Կիևի վերջին օրերի հաջողությունները։
Նաև, ԵՄ դիվանագիտության ղեկավարը, Ստրասբուրգում լիագումար նիստում պատասխանելով պատգամավորների հարցերին, նշել է Ռուսաստանի հետ մի շարք հարցերի շուրջ բանակցելու անհրաժեշտությունը, այդ թվում՝ Զապորոժյեի ատոմակայանի անվտանգությանը։ Կայանը ունի բոլոր անհրաժեշտ դիվանագիտական ուղիները՝ իրավիճակը քննարկելու համար, հավելել է նա։