Ճի՛շտ ենք անում․ ՔՊ-ական պատգամավորը՝ պատերազմական օրերին փոստային առաքման օրենքի նախագիծ քննարկելու մասին
Ես կարճ ուզում եմ անդրադառնալ այն մտքերին ու խոսակցություններին, թե ինչու ենք մենք օրինակ քննարկում փոստային առաքման, բժշկական ծառայությունների մասին օրենքներն այս սթրեսային իրավիճակներում։ Այս մասին ԱԺ ելույթի ժամանակ ասաց իշխող խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանը։
«Ուզում եմ նշել, որ ճիշտ ենք անում, ես կարծում եմ, որ այս սթրեսային իրավիճակներում, մենք էլ ավելի շատ պետք աշխատենք, քան սովորական օրերին, բոլորս մեր տեղերում պետք է էլ ավելի մեծ պատասխանատվություն և առաջնորդություն ստանձնենք»,- ասաց նա։
Հովհաննիսյանը կոչ արեց բոլորին այս օրերին անդադար աշխատել և համախմբվել պետականության ու անկախության շուրջ։