Տղամարդը թռել է օդապարիկով եւ երկու օր չի կարողացել վայրէջք կատարել
Չինաստանի հյուսիսարեւելյան Հեյլունցզյան նահանգում Հու անունով տղամարդը երկու օր չի կարողացել իջնել երկինք բարձրացած օդապարիկից, հայտնում է Associated Press-ը:
Դեպքը տեղի է ունեցել կիրակի՝ սեպտեմբերի 4-ին։ Հուն եւ նրա գործընկերը օդապարիկ են օգտագործել սոճու ընկույզ հավաքելու համար: Հանկարծ նա արձակել է իրեն ու սկսել է վեր բարձրանալ։ Գործընկերը կարողացել է ցատկել գետնին, իսկ Հուն մնացել է զամբյուղում։
Հաջորդ օրը փրկարարներին հաջողվել է բջջային հեռախոսով կապ հաստատել Հուի հետ։ Նրանք բացատրել են, թե ինչպես դանդաղ օդը թողնել օդապարիկից եւ ապահով վայրէջք կատարել:
Անցել է եւս մեկ օր, մինչեւ տղամարդուն հաջողվել է իջնել գետնին։ Այս ընթացքում փուչիկն անցել է մոտ 320 կիլոմետր։ Այն վայրէջք է կատարել Չինաստանի Ֆանչժեն գավառում՝ Ռուսաստանի հետ սահմանի մոտ:
Հուն տուժել եւ միայն բողոքել է գոտկատեղի հատվածի ցավից, ենթադրաբար կապված այն բանի հետ, որ նա անընդհատ կանգնած է եղել օդում: Նրան տեղափոխել են հիվանդանոց եւ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերել։