Պահանջում են Փաշինյանի հրաժարականը․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթ»-ը գրում է․
Երեկ 44-օրյա պատերազմում զոհվածների հարազատները, 5165 քաղաքական ուժի ներկայացուցիչները, Էդգար Ղազարյանը եւ պարզապես ՀՀ քաղաքացիներ հավաքվել էին ԱԺ շենքի մոտ, բողոքի ակցիա էին անում` պահանջելով Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Նրանք պահանջում էին, որ ՀՀ նախկին նախագահները գան` իրենց խոսքն ասեն, խոսք ասի նաեւ Վեհափառ հայրապետը։ Կոչ էին անում մարդկանց` դուրս գալ տներից եւ միանալ իրենց, պատգամավորներին էին կոչ անում` կատարել իրենց պարտականությունը եւ լսել ընտրողների ձայնը: Ասում էին, որ մնալու են գիշերը եւ հաջորդ օրն էլ են շարունակելու ակցիան:
«Դուք պարտավոր եք գալ ու տեր կանգնել մեզ ու մեր երկրին։ Ժամ առաջ հավաքվեք, միասին որոշեք ընդդիմադիր դաշտի թեկնածուին, մոտեցեք ԱԺ, միացեք մեզ։ Միացեք, ու այնուհետեւ բոլորս միասին Նիկոլ Փաշինյանին կհեռացնենք»,- ասում էր ծնողներից մեկը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում։