Մանվել Փարամազյանը և Առուշ Առուշանյանը կամավորների հետ առաջնագծում են
Ելնելով երկրում ստեղծված իրավիճակից` «Դեպի միասնություն» դաշինքի ավագանու թեկնածուները և Քաջարանի գումարտակի կամավորականները` իմ գլխավորությամբ մեկնել և արդեն առաջնագծի X հատվածում ենք։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը:
«Միաժամանակ ցավակցում ենք զոհվածների ընտանիքներին և հարազատներին, իսկ մեր ժողովրդին` ուժ, միասնություն և խաղաղություն ենք մաղթում»,- հավելել է նա:
Բացի այդ, իր ջոկատով առաջնագիծ է մեկնել նաեւ Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը: Խոքսն այս դեպքում Իշխանասարի մասին է:
Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանը մասնակցում է սեպտեմբերի 25-ին Քաջարանի տեղական ընտրություններին: