Մեզ այսպիսի իշխանություն ինչի՞ համար է պետք․ Էլիբեգովա
Ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովան գրել է․
«ԱԺ-ի քննարկումից երեք բան պարզ դարձավ՝
1. իշխող ուժը դեռ օրեր առաջ տեղյակ ա եղել թշնամու պլանների մասին, փակ ժողովի ժամանակ դա քննարկել ա ու որևէ նախապատրաստական հանրային գործողություն չի արել։
2. Հայաստանը ունի փող բանակի վրա ծախսելու համար, բայց առաջնագիծը 2 տարում չի ամրացվել, փոխարենը շռայլ պարգևավճարներ են բաժանվել պաշտոնյաներին։
3. Խաղաղության օրակարգը տապալված ա, բայց իշխանությունը շարունակելու ա ամեն գնով շարժվել տապալված օրակարգով և ռեալ լուծումներ չունի։
Հիմա շատ պրագմատիկ հարց՝ մեզ սենց իշխանություն ինչի՞ համար է պետք»: