Ալիևը շտապ խորհրդակցություն է անցկացրել. մանրամասներ
Սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը օպերատիվ հանդիպում է ունեցել երկրի զինված ուժերի ղեկավարության հետ՝ կապված հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպերի հետ:
Այս մասին հայտնում է ԱՊԱ-ն:
Գործակալության տվյալներով, Ալիևին զեկուցել են հայ-ադրբեջանական սահմանի օպերատիվ իրավիճակի մասին:
Ինչպես և ակնկալվում էր, Ադրբեջանի նախագահը հերթական անգամ էսկալացիայի պատասխանատվությունը վերագրել է հայկական կողմին: