Նորավանք վանական համալիր տանող ճանապարհին «Toyota Camry»-ն բախվել է արգելապատնեշին. կա վիրավոր
Սեպտեմբերի 13-ին, ժամը 03:03-ին ահազանգ է ստացվել, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհից դեպի Նորավանք վանական համալիր տանող ավտոճանապարհի խաչմերուկի մոտակայքում տեղի է ունեցել ավտովթար. կան տուժածներ․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ Երևան-Մեղրի Մ-2 ավտոճանապարհի 108-րդ կմ-ին «Toyota Camry» մակնիշի ավտոմեքենան (վարորդ` Գ. Դ., ծնված 1984 թ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրի արգելապատնեշին:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, վարորդին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է Եղեգնաձորի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են միջին ծանրության: